ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ՑԱՆՑ դիտումների քանակը` 862  Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցը (UNOY Peacebuilders) խաղաղասիրության ոլորտում ակտիվ երիտասարդ մարդկանց եւ երիտասարդական կազմակերպությունների համաշխարհային ցանց է: մանրամասներ»ՎՈՐԼԴ ՎԻԺՆ ՀԱՅԱՍՏԱՆ դիտումների քանակը` 53  Վորլդ Վիժնը քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը: Առաջնորդվելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեծ հավատքով` Վորլդ Վիժնը ծառայում է աղքատներին եւ ճնշվածներին` խորհրդանշելով Աստծո բացարձակ սերն առ մարդիկ: մանրամասներ»ՃԳՆԱԺԱՄԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ (CMI) դիտումների քանակը` 1014  «Ճգնաժամերի կառավարման նախաձեռնություն» ֆիննական ոչ կառավարական կազմակերպությունը գործունեություն է ծավալում հակամարտությունների կարգավորման եւ կայուն խաղաղության կառուցման ուղղությամբ: Կազմակերպությունն աջակցում է խաղաղասիրական գործընթացներին՝ խրախուսելով տեղական որոշում կայացնողներին կայունության կառուցման գործում, քաջալերում հակամարտող կողմերին՝ երկխոսության հասնելու: մանրամասներ»«ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն դիտումների քանակը` 546  «ՀԿ կենտրոնի» գործունեությունը մեկնարկել է 1994թ. որպես Ամերիկայի հայկական համագումարի ծրագիր: 2005թ.-ին գրանցվելով որպես քաղաքացիական հասարակության զարգացման կազմակերպություն, «ՀԿ կենտրոնը» շարունակում է կատարել իր հանձնառությունը: մանրամասներ»ԻՆՏԵՐՆՅՈՒՍ դիտումների քանակը` 511  Մամուլի աջակցության «Ինտերնյուս» հասարակական կազմակերպությունը նպաստում է խոսքի ազատությանն ու ազատ մամուլին Հայաստանում: Կազմակերպության գործունեությունը հիմնված է այն համոզմունքի վրա, որ քաղաքացիական հասարակությունը չի կարող գոյություն ունենալ առանց անկախ եւ ուժեղ զանգվածային լրատվական միջոցների: մանրամասներ»OWEN դիտումների քանակը` 1286  OWEN կազմակերպությունը ստեղծվել է 1992 թվականին Արեւելյան Գերմանիայում խաղաղությանն աջակցող շարժման ակտիվիստների կողմից: Այդ ժամանակ OWEN-ը ընկալվում էր իբրեւ Արեւելյան-Արեւմտյան Եվրոպայի կանանց ցանցային կենտրոն: մանրամասներ»IKV PAX CHRISTI դիտումների քանակը` 1416  «IKV Pax Christi» խաղաղասիրական կազմակերպությունը օժանդակում է քաղաքացիական հասարակության այն խմբերին եւ կազմակերպություններին, որոնք հավատում են խաղաղության հաստատման հնարավորությանը եւ պատրաստ են նպատակաուղղել իրենց գործունեությունը հանուն քաղաքացիների իրավունքների պաշտպանության եւ նրանց անվտանգության ապահովման: մանրամասներ»IFOR - ԱՎՍՏՐԻԱ/ INTERNATIONALER VERSÖHNUNGSBUND դիտումների քանակը` 1008  Հաշտեցման միջազգային միավորումը (IFOR) միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Առաջին աշխարհամարտից անմիջապես հետո: IFOR-ի գործունեությունն ուղղված է աշխարհում սոցիալական, քաղաքական եւ տնտեսական կառույցներում առկա անարդարությունը ոչ բռնի ճանապարհով վերափոխելուն: մանրամասներ»ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԽԱՂԱՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԵՒ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ - PATRIR դիտումների քանակը` 1271  Ռումինիայի Խաղաղ գործողությունների, դասընթացների եւ հետազոտությունների ինստիտուտը ճանաչվել է առաջատար կազմակերպություն խաղաղասիրական, հակամարտությունների տրանսֆորմացիայի, բռնությունների կանխման եւ հետպատերազմյան վերականգնման գործընթացներում: մանրամասներ»ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՆՍՖՈՐՄԱՑԻԱՅԻ «ԻՄԵՋԻՆ» ԿԵՆՏՐՈՆ դիտումների քանակը` 1114  «Իմեջին» Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի կենտրոնն անկախ, ոչ քաղաքական կազմակերպություն է, որի գործունեությունն ուղղված է փոփոխվող հարաբերությունների վրա դրականորեն ազդելուն եւ հակամարտության կողմերի միջեւ խաղաղության երկարատեւ ու կայուն հիմք դնելուն: մանրամասներ»ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՒ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ (ՔԶՀՀ) դիտումների քանակը` 1292  Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամը (ՔԶՀՀ) ստեղծվել է 2006թ.` որպես տեղական, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որի առաքելությունն է նպաստել քաղաքացիական հասարակության զարգացմանը Հայաստանում: մանրամասներ»ԴՈՆԻ ԿԱՆԱՅՔ դիտումների քանակը` 1165  «ԴՈՆԻ ԿԱՆԱՅՔ» միությունը՝ տարածաշրջանային հասարակական կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993թ սեպտեմբերին: Դա՝ շուկայական բարեփոխումների սկզբի անորոշ ժամանակներն էին: Լուծարվում էին կոնստրուկտորական բյուրոները, կանգ էին առնում գործարանները, հազարավոր մարդկանց զրկելով գոյատեւման միջոցներից: մանրամասներ»ՍՈՒԽՈՒՄԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ դիտումների քանակը` 1264  «Սուխումի» հիմնադրամը՝ Աբխազիայից տեղահանված կանանց խումբ է, որոնք միավորվեով, 1997թ. հոկտեմբեր ամսին հիմնեցին «ՍՈՒԽՈՒՄԻ» կանանց ոչ կառավարական կազմակերպությունը Արեւմտյան Վրաստանի Քութաիսի քաղաքում: Կանանց այս խումբը ստեղծվել է 1992-1993թթ. տեղի ունեցած զինված կոնֆլիկտի հետեւանքով, երբ վրացական բնակչությունը ստիպված եղավ հեռանալ Աբխազիայից: մանրամասներ»E-channel.am դիտումների քանակը` 1134  E-channel.am-ը ինֆորմացիայի ձեր ալիքն է։ E-channel.am-ը ներկայացնում է հնարավորինս անկողմնակալ վերլուծություն եւ կարծիքների բազմազանություն։ E-channel.am-ը լրագրողների համար բաց եւ ազատ հարթակ է։ մանրամասներ»ԱՖՈՆ դիտումների քանակը` 526  «Աֆոն» - ը երիտասարդական կազմակերպություն է, որն ուղղված է ներգրավելու ակտիվ երիտասարդներին Հյուսիսային Օսետիայի Հանրապետությում ընթացող սոցիալական, հասարակական եւ քաղաքական գործընթացներում եւ միավորելու երիտասարդների ներուժը այս տարածաշրջանում: մանրամասներ» |