Կարողությունների զարգացում
22 Հունվար, 2012
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՄՈԲԻԼԻԶԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵՋ
դիտումների քանակը` 239

Հունվարի 19-ին Ալավերդիում տեղի ունեցավ թատերական գործիքներն ու դրանց օգտագործումը երիտասարդների մոբիլիզացիայի գործունեության մեջ թեմայով հանդիպում-քննարկում՝ «Խաղաղության երկխոսություն» հկ-ի եւ
Վորլդ վիժնի (World Vision) Ալավերդու տարածքային զարգացման ծրագրի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հանդիպման, որը վարեց ԽԵ տնօրեն Էդգար Խաչատրյանը, ընթացքում ներկայացվեց ճնշվածների թատրոնի մեթոդոլոգիան եւ դրա օգտագործման եղանակները, կիրառելիությունը՝ երիտասարդներին հասարակական կյանքի ակտիվ մասնակիցներ դարձնելու գործում:
մանրամասներ»ՄԻ և Ժողովրդավարացում
06 Դեկտեմբեր, 2011
Ի՞ՆՉ ԳԻՏԵՔ ՉԵՐԵՎԱՏԵՆԿՈՅԻ ՄԱՍԻՆ ԿԱՄ ԿԱՆԳՆԵՑՆԵ՛ՆՔ Վ. ՉԵՐԵՎԱՏԵՆԿՈՅԻՆ
դիտումների քանակը` 234

Սա իրավապաշտպան, Հյուսիսային Կովկասում, Նովոչերկասկում ամենաազդեցիկներից մեկը համարվող «Դոնի կանայք» միության հիմնադիր-նախագահ, «Խաղաղության երկխոսության» ռուսաստանյան գործընկեր Վալենտինա Չերեվատենկոյի դեմ ընդամենը մի քանի օր առաջ տարածված թռուցիկներից մեկի թարգմանությունն է: ՌԴ իշխանությունների կարծիքով, նա Հյուսիսային Կովկասում թավշե հեղափոխության ամենավտանգավոր եւ ռիսկային դերակատարներից մեկն է:
մանրամասներ»Շահերի պաշտպանություն
26 Նոյեմբեր, 2011
ՆՈՐ ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ
դիտումների քանակը` 142

«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը՝ պատերազմների հետեւանքով տուժածների շահերի պաշտպանության իր ռազմավարության շրջանակներում, վերհանում եւ բարձրաձայնում է այդ խմբի խնդիրները:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2011թ. կազմակերպության՝ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակիցների կողմից ստեղծված, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ռուբիկ Փարսադանյանի մասին պատմող ֆիլմը՝ անգլերեն սուբտիտրերով:
մանրամասներ»Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն
05 Նոյեմբեր, 2011
ՊԱՀՊԱՆԵՆՔ ԹՌՉԿԱՆԻ ՋՐՎԵԺԸ
դիտումների քանակը` 260

ՀՀ Լոռու մարզի Շիրակամուտ գյուղից 12 կմ դեպի հյուսիս, Չիչխանաձորում, Չիչխան գետի վրա գտնվող Թռչկան ջրվեժը 25 մետրից ավելի բարձրություն ունի: Աննախադեպ գեղեցկությամբ այս ջրվեժը, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման դեպքում, կարող է Հայաստանի սիրված զբոսաշրջային վայրերից մեկը դառնալ՝ ավելի գրավիչ դարձնելով երկիրը նաև արտասահմանցի զբոսաշրջիկների համար:
մանրամասներ»