space header ՀՀ, 2001, ք. Վանաձոր; Տիգրան Մեծի 71, բն. 1;
Հեռ.՝: +374 322 4 60 59
space
space ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ | ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԿԱՊ | ՔԱՐՏԵԶ | ԱՆԳԼ | ՀԱՅ space RSS Facebook Twitter
logo_eng index index Date Book
left middle middle right
publications about news archive
       
book
 
«Տեսնե՛նք, ընտրե՛նք, փոխե՛նք...» ծրագրի զեկույց 2011
 
space
 

Խաղաղության երկխոսություն

«Խաղաղության երկխոսություն»-ը Հայաստանում գրանցված նոր հասարակական կազմակերպություն է, որում միավորված տարբեր երկրների ներկայացուցիչները (Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից եւ Գերմանիայից), ինչպես իրենց հայրենի երկրներում, այնպես էլ Կովկասում խաղաղասիրական բնագավառում երկար տարիների աշխատանքային փորձ ունեն:

«Խաղաղության երկխոսության» առաքելությունն է քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության ապահովումը տարածաշրջանային, ազգային, միջազգային մակարդակներում, ինչպես նաեւ փոխադարձ հարգանքի պայմաններում ընթացող երկխոսության խթանումը հակամարտող կողմերի հասարակությունների միջեւ` կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը հասնելու եւ նորերը կանխարգելելու երկարաժամկետ նպատակով: Նշվածին հանելու ուղիներն են.

  • Քաղաքացիական խաղաղասիրական ներուժի զարգացում,
  • Մարդու իրավունքների եւ դեմոկրատական արժեքների նկատմամբ հարգանքի պատվաստում,
  • Օժանդակություն՝ խաղաղասիրական քաղաքացիական նախաձեռնություններին,
  • Հակամարտությունների արդյունքում տուժածների շահերի պաշտպանություն

Խորապես համոզված լինելով, որ միմիայն երկխոսությունն է խաղաղության հասնելու գրավականը, մենք ձգտելու ենք տարածաշրջանային, ազգային եւ միջազգային մակարդակներում բազմաշերտ երկխոսության՝ հասարակության մեջ այն գիտակցությունը ձեւավորելու նատակով, որ նրանք պատասխանատու են խաղաղության համար եւ պետք է աջակցեն իրենց այն ներկայացուցիչներին, որոնք գիտակցում են, որ կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա, որ նրանք կոչված են պահանջելու խաղաղությունն իրենց երկրների կառավարություններից եւ պատասխանատուներից:

Share |

 
space

09 Հունվար, 2012
Հետադարձ հայացք անկախության տարիներին
դիտումների քանակը` 170

Հայաստանի անկախությունից 20 տարի անց, քաղաքական դաշտ մուտք գործած օլիգարխները վերահսկում են երկրի տնտեսությունը:
Հետադարձ հայացք նետելով Հայաստանի անկախության եւ պետականության կառուցման 20 տարիներին`կարելի է հստակ կերպով գիտակցել, որ պետականություն ստեղծելը եւ մեր ինքնիշխանությունն ապահովելը հեշտ չի տրվել:    մանրամասներ»

 
space
         
 
arm
eng  
         

 
 
Արխիվում տեղադրված նորությունները, տեղեկություններն ու հրապարակումներն ըստ տարվա եւ ամսվա կարելի է հեշտորեն գտնել՝ օգտագործելով որոնման հնարավորությունը:
Support Peace Dialogue
       
ready activity partners coucasus
       

Այս սյունը կազմակերպության գործունեությանը վերաբերվող եւ կատարվելիք միջոցառումների ազդարարն է:

 
announcements
 
youtube
 
twitter
 
Freedom for Ales Bialiatski

Խաղաղասիրական նախաձեռնությունների աջակցություն

23 Հունվար, 2012
ԴԵՊԻ ԹԵՂՈՒՏ
դիտումների քանակը` 144

Հունվարի 15-ին իրականացավ դեպի Թեղուտ նախատեսված արշավը: Հայքի հրապարակում վանաձորցի ակտիվիստները դիմավորեցին Երեւանից ու Գյումրիից ժամանած «Փրկենք Թեղուտը» նախաձեռնող խմբի անդամներին, ապա՝ կարճ տեղեկատվական ակցիայից հետո, շարժվեցին դեպի Թեղուտ` գործնականում փրկելու այն: Արդեն 4 տարուց ավելի` 2007 թ. նոյեմբերից, բնապահպանները փորձում են դադարեցնել Լոռու մարզի Թեղուտ գյուղի մոտ գտնվող պղնձամոլիբդենային հանքերի շահագործումը, որտեղ նույնիսկ պղնձամոլիբդենային հանքավայրում աշխատող գյուղացիներն են ընդդիմանում հետագա շահագործմանը: Լոռու մարզի Թեղուտ և Շնող գյուղերը գտնվում են հանքավայրից ընդհամենը 4-6 կմ հեռավորության վրա:    մանրամասներ»
 
space

ԵՐԻՏԱՍԱՐԴ ԽԱՂԱՂԱՍԵՐՆԵՐԻ ՄԻԱՑՅԱԼ ՑԱՆՑ
դիտումների քանակը` 862

Երիտասարդ խաղաղասերների միացյալ ցանցը (UNOY Peacebuilders) խաղաղասիրության ոլորտում ակտիվ երիտասարդ մարդկանց եւ երիտասարդական կազմակերպությունների համաշխարհային ցանց է:    մանրամասներ»

 
space


Տեսանյութ՝ «Քարոզչություն»

Mandarin

     
space ԳԼԽԱՎՈՐ ԷՋ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ |
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ | ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
ԿԱՊ | ՔԱՐՏԵԶ | ԱՆԳԼ | ՀԱՅ space RSS Facebook Twitter
left middle middle right
space © 2008 Խաղաղության երկխոսություն ՀԿ; Ձեւավորում ՝ «Master» Վեբ-ստուդիա Ծրագրավորում՝ Էդգար Մարուքյան space